13.09.2020 10:28

Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է Կորսիկայում

Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է Կորսիկայում

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է սեռական բնույթի բռնության փորձի եւ անպարկեշտ վարքի համար, հաղորդում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի Կորսիկա կղզում։ Հարցաքննելուց հետո ոստիկանությունը բաց է թողել իռլանդացուն, որը չի ընդունում մեղադրանքները։

Բարերից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո Մաքգրեգորի դեմ բողոք է ներկայացվել ոստիկանություն։

Մաքգրեգորը հարսնացուի հետ ճանապարհորդում է Միջերկրականում։ Նրանք ունեն երկու երեխա։