13.09.2020 11:29

2021 թվականին «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակները

2021 թվականին «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակները

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնց ակումբը փորձելու է ձեռք բերել 2021 թվականի ընթացքում, տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներն են «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն, «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով Արքայական ակումբի ղեկավարությունը որոշել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում խոշոր գումար չծախսել տրանսֆերների վրա: