13.09.2020 12:09

Ռայկարդը հրաժարվել է գլխավորել Նիդերլանդների հավաքականը

Ռայկարդը հրաժարվել է գլխավորել Նիդերլանդների հավաքականը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը հրաժարվել է ստանձնել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, տեղեկացնում է Record-ը:

Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան փորձել է բանակցություններ սկսել 57-ամյա մասնագետի հետ, սակայն կտրուկ մերժում է ստացել Ռայկարդից:

Ռայկարդը Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1998-2000 թվականներին, այնուհետև աշխատել է «Սպարտա Ռոտերդամում», «Բարսելոնայում», «Գալաթասարայում» և Սաուդյան Արաբիայի հավաքականում:

Ռայկարդը 2013 թվականից չի զբաղվում մարզչական գործունեությամբ: