14.09.2020 09:30

Ճապոնացի Նաոմի Օսական՝ US Open-ի չեմպիոն

Ճապոնացի Նաոմի Օսական՝ US Open-ի չեմպիոն

Ճապոնացի Նաոմի Օսական նվաճել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում 22-ամյա մարզուհին 1:6, 6:3, 6:3 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկային։ Պայքարը տեւել է 1 ժամ 54 րոպե։

Կիսաեզրափակիչում Ազարենկան հաղթել էր ամերիկացի Սերենա Ուիլյամսին, Օսական՝ Ջենիֆեր Բրեյդիին (ԱՄՆ)։ US Open-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն դոլար է։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում Օսական կբարձրանա երրորդ տեղ։ Առաջին ռակետի դիրքը կպահպանի ավստրալացի Էշլի Բարթին։