14.09.2020 11:00

Ալվարո Գոնսալեսը պատասխանել է Նեյմարի մեղադրանքին

Ալվարո Գոնսալեսը պատասխանել է Նեյմարի մեղադրանքին

Մարսելի պաշտպան Ալվարո Գոնսալեսը Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում ՊՍԺ-ին հաղթելուց հետո (1-0), պատասխանել է մրցակցի հարձակվող Նեյմարին, ով նրան մեղադրել էր ռասիզմի մեջ:

«Ռասիզմն այստեղ տեղ չունի: Երբեմն պետք է սովորել պարտվել և ընդունել այն խաղադաշտում: Անհավանական 3 միավոր: Շնորհակալություն, ընտանիք», – գրել է Գոնսալեսը Twitter-ում՝ կցելով լուսանկար իր թիմակիցների հետ: