14.09.2020 12:04

Լինեկերը՝ «Բարսայի» հագուստի մասին. Պարզ է, թե ինչու էր Մեսսին ուզում գնալ

Լինեկերը՝ «Բարսայի» հագուստի մասին. Պարզ է, թե ինչու էր Մեսսին ուզում գնալ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, իսկ հիմա հաղորդավար Գարի Լինեկերը կատակել է կատալոնական ակումբի նոր մարզահագուստի վերաբերյալ: 

Վարդագույնի, սեւի ու փիրուզագույնի համադրությամբ զգեստը ներկայացրել է Լեո Մեսսին, որն օրեր առաջ հայտնել է ակումբում մնալու մասին:

«Հիմա մենք գիտենք, թե ինչու էր Մեսսին ցանկանում հեռանալ ակումբից»,- Twitter-ում կատակով գրել է Լինեկերը:

Goal.com-ին տված հարցազրույցում Մեսսին խոստովանել էր, որ դժհոգ է ստեղծված իրավիճակից ու իսկապես ուզում էր հեռանալ: Նրա խոսքով, ողջ տարվա ընթացքում էր ղեկավարությանը տեղեկացրել, որ մտադիր է լքել «Բարսելոնան» ու համոզված է եղել, որ իրեն կթույլատրեն: