14.09.2020 13:19

Մբապեն որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

Մբապեն որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը այս մրցաշրջանից հետո: Այս մասին ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնել է ակումբի ղեկավարությանը: 

Ըստ The Times-ի՝ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ ֆրանսիական ակումբից նոր մեկնարկած առաջնության ավարտից հետո: 

Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: