14.09.2020 12:00

107 նոր դեպք, 34 ապաքինված

107 նոր դեպք, 34 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 107 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 45 հազար 969 է:

Ապաքինվել է եւս 34 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 41 հազար 693 է:

Մինչ այս պահը իրականացվել է 240 հազար 943 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 75 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 73 (կին), 70 (տղամարդ) եւ 67(կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 919:

282 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: