14.09.2020 13:52

Տիխանովսկայան կոչով դիմել է ուժային կառույցների աշխատակիցներին

Տիխանովսկայան կոչով դիմել է ուժային կառույցների աշխատակիցներին

Սվետլանա Տիխանովսկայան  Բելառուսի ուժային կառույցների աշխատակիցներին կոչ է արել «անցնել օրենքի կողմը»։ Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակցի խոսքով՝ հիմա դրա ճիշտ ժամանակն է։

Կիրակի օրը Տիխանովսկայան կրկին Վիլնյուսից օնլայն-միացումով դիմել է բելառուսցիներին․

«Այսօր հերթական ձերբակալություններն են կատարվել՝ շատ կոշտ, այսօր նույնիսկ կրակոցներ են հնչել։ Ամեն անգամ իշխանությունը նման գործողություններով ցույց է տալիս, որ թքած ունի ժողովրդի վրա, որ չի ուզում մեզ ո՛չ լսել, ո՛չ էլ ուշադրություն դարձնել։ Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է որոշում կայացնելու ինքներդ ձեզ համար։ Շուտով, Լուկաշենկոյի անօրինական պաշտոնակալման փորձից հետո, նրա օրինակարգությունը լրիվ կավարտվի։ Եվ հիմա ուժայինների աշխատակիցները պետք է ընտրություն կատարեն․ եթե նրանք ուզում են անցնել ժողովրդի կողմը, օրենքի կողմը, ապա ճիշտ ժամանակն է հայտարարելու այդ մասին, հայտարարելու, որ իրենք մարդկանց հետ են, բելառուս ժողովրդի հետ են»։

Փոխանցում է euronews-ը։