14.09.2020 14:36

Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների

Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, հաղորդել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն և Պուտինը սեպտեմբերի 14-ին կհանդիպեն Սոչիում։ Հաղորդվում է, որ նրանք կքննարկեն համատեղ նախագծեր էներգետիկայի ոլորտում, Ռուսաստանին Բելառուսի պետական պարտքի վերակազմավորման հարցը, ինչպես նաև Միութենական պետության վերաբերյալ պայմանագրի շրջանականերում ինտեգրվելու հարցեր։

Բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում, մամուլի ասուլիսներ կամ հայտարարություններ մամուլի համար նախատեսված չեն։

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով վեցերորդ ժամկետի համար առաջադրված Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների 80 տոկոսը։ Դա զանգվածային ցույցերի տեղիք է տվել Բելառուսում, որոնք արդեն շարունակվում են մեկ ամսից ավելի։ Լուկաշենկոն ինքը պնդում է, որ այդ ամենի ետևում Արևմուտքն է կանգնած։

Փոխանցում է lenta.ru-ն։