14.09.2020 15:16

Թրամփը չի բացառում, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է կին ընտրվել

Թրամփը չի բացառում, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է կին ընտրվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում, որ ապագայում կարող է այդ պաշտոնում կին ընտրվել։ Նրա խոսքը մեջբերել է РИА Новости-ն։

Ինչպես հայտարարել է Թրամփը՝ երբևէ երկրում կլինի կին նախագահ, միայն թե ոչ Քամալա Հարիսը, որն առաջադրվում է Դեմոկրատական կուսակցության կողմից որպես փոխնախագահի թեկնածու։ «Նա ամենավատն է»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ փորձագետները Հարիսին անվանել են «Թրամփի վատթարագույն մղձավանջը»։ Փորձագետներից մեկի կարծիքով՝  նրա դեմ պայքարը նախագահի համար ամենալուրջ մարտահրավերը կլինի, քանի որ Հարիսը սևամորթ կին է, այսինքն՝ իրենից ներկայացնում է այն, ինչի դեմ ամերիկյան առաջնորդը միանգամայն կայուն համոզմունքներ ունի։

Օգոստոսի 11-ին Ջո Բայդենը հայտարարեց, որ սենատոր Հարիսին ընտրում է որպես փոխնախագահի թեկնածու։ Բայդենի խոսքով՝ Հարիսը հանուն փոքր մարդու պայքարի անխոնջ մարտիկ է և երկրի լավագույն պետական պաշտոնյաներից մեկը։

Քամալա Հարիսը սենատոր է Կալիֆոռնիայի նահանգից 2017 թվականից։ Մինչև 2011 թ․ նա զբաղեցրել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի պաշտոնը։ Հարիսը առաջին սևամորթ կինն է, որ առաջադրվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։

Փոխանցում է lenta.ru-ն։