14.09.2020 16:47

Գերմանիայում պատմել են Նավալնիի անալիզների կրկնական քննության արդյունքների մասին

Գերմանիայում պատմել են Նավալնիի անալիզների կրկնական քննության արդյունքների մասին

Ֆրանսիայի և Շվեդիայի հատուկ լաբորատորիաները կրկնական քննության են ենթարկել ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի անալիզների նմուշները և հաստատել են «Նովիչոկ» խմբի նյութով թունավորումը, հաղորդել է Գերմանիայի կառավարությունը։

Բեռլինը դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որի մասնագետները վերցրել են Նավալնիի անալիզների նմուշները և դրանք փոխանցել «ռեֆերենտ լաբորատորիաների»՝ գերմանական կառավարության տվյալները անկախ վերստուգման ենթարկելու նպատակով։

«Այժմ կան Ֆրանսիայի և Շվեդիայի հատուկ լաբորատորիաներում այդ ստուգումների արդյունքները, և դրանք հաստատում են գերմանական տվյալները»,- ասվում է հյատարարության մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։