14.09.2020 17:55

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը Բելառուսի վերաբերյալ շտապ դեբատներ կանցկացնի

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը Բելառուսի վերաբերյալ շտապ դեբատներ կանցկացնի

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը քվեարկել է  սեպտեմբերի 18-ին Բելառուում իրավիճակի վերաբերյալ շտապ դեբատներ անցկացնելու օգտին՝ ԵՄ-ում նախագահող Գերմանիայի պահանջով։

Որոշումն ընդունվել է 25 «կողմ», այդ թվում՝ Ուկրաինայի, Բրազիլիայի և Մեքսիկայի ձայներով, ձեռնպահ է քվեարկել 20 երկիր։ Դեմ են հանդես եկել Վենեսուելան և Ֆիլիպինները։

ՄԱԿ-ի ժնևյան բաժանմունքին կից՝ Բելառուսի՝ որպես պատասխանող-երկրի մշտական ներկայացուցիչ Յուրի Ամբրազևիչն ընդգծել է, որ «ընթացիկ իրավիճակը երկրում առիթ չի տալիս ոչ շտապ, ոչ էլ սովորական դեբատներ կազմակերպելու»։ Իսկ նման բանավեճեր անցկացնելու պահանջը «Մինսկի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ է», ինչը «ուղղակի միջամտություն է երկրի ներքին գործերին»։

Փոխանցում է ria.ru-ն: