14.09.2020 18:38

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է ամերիկյան դեսպանի սպանությունը կազմակերպելու համար

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է ամերիկյան դեսպանի սպանությունը կազմակերպելու համար

ԱՄՆ-ը Իրանի իշխանություններին մեղադրել է, որ նրանք քննարկում են ՀԱՀ-ում ամերիկյան դեսպան Լանա Մարքսին սպանելու հնարավորությունը։

Այդ մասին տեղեկացրել է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ ռազմական հետախուզության զեկույցին ծանոթ պաշտոնյաների։

Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ Մարքսը սպառնալիքի տակ է դեռևս այս տարվա մարտ ամսից, սակայն վերջերս այդ սպառնալիքն առավել ակնհայտ է դարձել։ ԱՄՆ-ում կարծում են, որ դիվանագետի սպանությունը կարող է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության յուրօրինակ պատախան համարվել։ Նշվում է, որ դիվանագետը տեղյակ է իր նկատմամբ մահափորձի կազմակերպմանը։

Ավելի վաղ Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը ամերիկացիներին չի ների Սուլեյմանիի սպանության համար և անպայման կպատասխանի անհրաժեշտ ձևով։ Նա ընդգծել էր, որ ցանկացած երկրում ամերիկացիների ներկայությունը միայն դժբախտություններ ու ավերածություններ է բերում։

Իսլամանակ հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանին զոհվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ-ի  հասցրած ավիահարվածի արդյունքում։

Փոխանցում է lenta.ru-ն։