14.09.2020 18:52

Բորիս Ջոնսոնին մեղադրում են Բրիտանիայի հեղինակությունը փչացնելու մեջ

Բորիս Ջոնսոնին մեղադրում են Բրիտանիայի հեղինակությունը փչացնելու մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրի հեղինակությանը վնաս է հասցնում միջազգային օրենսդրությունը խախտելու միջոցով Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու իր փորձերով։

Այդ մասին հայտարարել են Պահպանողական կուսակցության նրա դաշնակիցները և բրիտանական թագի նախկին գլխավոր իրավաբան Ջեֆրի Քոքսը, գրում է The Times-ը։

«Եթե Նորին մեծության նախարարը խոսք է տալիս, ապա դա չպետք է խախտվի»,- Քոքսի խոսքն է մեջբերում թերթը։ Իրավաբանի կարծիքով՝ ներքին շուկայի վերաբերյալ Ջոնսոնի կողմից առաջ մղվող օրենքն արտագրություն է Եվրամիության հետ Brexit-ի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններից։

Օրենքի մասին ազդարարվել է սեպտեմբերի 11-ին, այն ենթադրում է միացյալ տնտեսական տարածք ստեղծել Անգլիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի տարածքում։

Օրենքի հակառակորդները մտավախություն ունեն, որ նման միավորումը կհանգեցնի նրան, որ տնտեսական պայմանները ամենավատը կլինեն դրա մասնակիցների համար։ Օրինակ, ԱՄՆ-ից քիմիկատներովով մշակված հավի միսը, որի ներկրմանը համաձայնել է Անգլիան, այժմ կլինի Մեծ Բրիտանիայի մնացած հատվածներում ևս։

Մեծ Բրիտանիան պաշտոնապես Եվրամիությունից դուրս է եկել 2020 թ․ փետրվարի 1-ին։ Կողմերը պայմանավորվել էին, որ մինչև այս տարեվերջ անցումային փուլ կլինի, որի ընթացքում կշարունակի գործել Եվրամիության օրենքների մեծ մասը։ Սակայն հուլիսին կողմերը ժամանակից շուտ դադարեցրել են հերթական բանակցությունները, քանի որ համաձայնության չեն եկել մի շարք հարցերում։

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ը Եվրամիության հետ ազատ առևտրի վերաբերյալ նոր պայմանագրի կնքման վերջին ժամկետն է։

Փոխանցում է lenta.ru-ն։