15.09.2020 11:24

150 նոր դեպք, 248 ապաքինված

150 նոր դեպք, 248 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 150 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 46 հազար 119 է:

Ապաքինվել է եւս 248 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 41 հազար 941 է:

Մինչ այս պահը իրականացվել է 243 հազար 704 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 975 մարդ:

Մահացել է 1 քաղաքացի:

Պացիենտները եղել են 65 տարեկան տղամարդ, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 920:

283 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: