15.09.2020 12:08

Սոչիում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

Սոչիում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

Ռուսաստանի նախագահը հաստատել է իր աջակցությունը Լուկաշենկոյի վարչակազմին և հայտնել, որ Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլար վարկ կտրամադրի։

Պուտինը կրկնել է, որ Բելառուսը դիտարկում է որպես մերձավոր դաշնակից։ Այնուհանդերձ, նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում բելառուսցիներն իրենք պետք է կողմնորոշվեն։ Նա հավանություն է տվել Բելառուսի նոր սահմանադրություն ընդունելու գաղափարին։

Դիտորդները շեշտում են, որ զրույցի ամենակարևոր մասը կայացել է «դեմառդեմ»՝ փակ դռների ետևում։

Սա Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի ցույցերի սկսվելուց հետո Պուտինի և Լուկաշենկոյի առաջին հանդիպումն էր։

Ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ափսոսանք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը որոշել է «երկխոսել բռնապետի, այլ ոչ թե բելառուսցի ժողովրդի հետ»։

Փոխանցում է BBC-ն։