15.09.2020 12:56

ԱԺ-ն ՍԴ դատավոր ընտրեց բոլոր 3 թեկնածուներին

ԱԺ-ն ՍԴ դատավոր ընտրեց բոլոր 3 թեկնածուներին

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է Սահմանադրական դատարանի երեք դատավորների:

Կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանն ընտրվել է ձայների 85 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ:

Նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանը` ձայների 86 կողմ, 1 դեմ, 1 անվավեր հարաբերակցությամբ:

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանը` ձայների 84 կողմ, 2 դեմ, 2 անվավեր հարաբերակցությամբ: