15.09.2020 13:31

Տիխանովսկայա․ «Լուկաշենկոն, որպես այդ երկրի առաջնորդ՝ ապագա չունի»

Տիխանովսկայա․ «Լուկաշենկոն, որպես այդ երկրի առաջնորդ՝ ապագա չունի»

Սվետլանա Տիխանովսկայան հրապարակում է արել The Washington Post թերթում, որում նախագահի պաշտոնից Ալեքսանդր Լուկաշոնկայի հեռացումը «ժամանակի հարց» է համարում։

«Մենք՝ որպես ազգություն, արդեն վերադարձի տեղ չունենք։ Լուկաշենկոն՝ որպես այս երկրի առաջնորդ, այլևս ապագա չունի, և ընդամենը ժամանակի հարց է նրա հեռացումն իշխանությունից»,- ասվում է հոդվածում։

Նա համոզմունք է հայտնել, որ բելառուսցիները շարունակելու են զանգվածային ցույցերն ու գործադուլները։

«Ամենշաբաթյա կիրակնօրյա երթերը՝ հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ, արդեն սովորական են դարձել։ Պետական քարոզչությունը պնդում է, որ դրանք նվազում են, բայց Բելառուսում բոլորն էլ տեսնում են, որ երթերն ամեն շաբաթ ավելի բազմամարդ են դառնում։ Դրանք կշարունակվեն»,- գրել է Տիխանովսկայան։

Նա նշել է, որ ժամանակի ընթացքում «գործադուլները ֆաբրիկաներից ու պետական ընկերություններից կտարածվեն մինչև պետական ծառայությունները», և դրանց կմիանան ուսանողները, գիտնականները, ուսուցիչներն ու պետական պաշտոնյաներից շատերը։ Տիխանովսկայան կոչ է արել շարունակել պետական բանկերի, գործարանների ու պետական լրատվամիջոցների բոյկոտը, արձանագրել «ոստիկանության և մյուս ուժայինների կողմից դրսևորվող հանցագործություններն ու չարաշահումները», ինչպես նաև հետաքննել Բելառուսում մարդու իրավունքների խախտման դեպքերը։

Փոխանցում է tvrain-ը։