15.09.2020 14:05

Նառիշկին․ Ռուսաստանի տարածքում «Նովիչոկի» բոլոր պաշարները ոչնչացվել են

Նառիշկին․ Ռուսաստանի տարածքում «Նովիչոկի» բոլոր պաշարները ոչնչացվել են

Ռուսաստանը, ինչպես հարկն է՝ ոչնչացրել է ռազմական թունավոր նյութերի բոլոր պաշարները, այդ թվում՝ «Նովիչոկինը»։

Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը։

«Դրանք (ռազմական թունավոր նյութերը) ոչնչացվել են՝ ՔԶԱԿ-ի արձանագրություններին ու կարգավորումներին համապատասխան։ Դա արձանագրվել է ընդունված կարգով։ Ուստի խոսել այն մասին, որ Ռուսաստանի տարածքում ռազմական թունավոր նյութերի արտադրություն կամ հին պաշարներ կան՝ դա, իհարկե, ապատեղկատվություն է»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։