15.09.2020 14:50

ՌԴ-ում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների առավելագույն քանակ

ՌԴ-ում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների առավելագույն քանակ

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 529-ով, դա հուլիսի 29-ից ի վեր՝ ամենաբարձր ցուցանիշն է։

Այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Շտաբի տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 073 849-ի։ Համաճարակի սկզբից մինչև հիմա մահացել է 18 785 մարդ։

Ամենաշատը վարակման նոր դեպքեր հայտնաբերվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռոստովի, Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի մարզերում և Ստավրոպոլի երկրամասում։

Վիճակագրության համաձայն՝ հունիսի 30-ից Մոսկվայում վարակակիրների ռեկորդային թիվ է գրանցվել։ Բացի այդ, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվում արդեն երրորդ օրն անընդմեջ։

Փոխանցում է tass.ru-ն։