15.09.2020 15:01

Բելառուսի ԱԺ․ Լիտվան կոպտորեն միջամտել է երկրի ներքին գործերին

Բելառուսի ԱԺ․ Լիտվան կոպտորեն միջամտել է երկրի ներքին գործերին

Լիտվայի Սեյմի բանաձևը՝ Սվետլանա Տիխանովսկայային Բելառուսի միակ օրինական ներկայացուցիչը ճանաչելու վերաբերյալ, չի համապատասխանում երկու երկրների միջև բարիդրացիության ոգուն, համընդհանուր խորհրդարանական սկզբունքներին և բելառուսական պետության ներքին գործերին միջամտելու փորձ է, ասվում է Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահության մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է այսօր։

«Այդ փաստաթղթի ընդունմամբ լիտվացի խորհրդարանականները կոպտորեն միջամտում են Բելառուսի Հանրապետության ներքին գործերին և բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում բելառուսցի ժողովրդի՝ ինքնուրույնաբար ղեկավարություն ընտրելու և իրենց երկրի զարգացման ուղին որոշելու ինքնիշխան իրավունքի նկատմամբ։ «Բելառուսի ժողովրդի առաջնորդ» նշանակելու՝ լիտվացի պատգամավորների փորձերն ընդհանրապես դուրս են բանականության սահմաններից»,- նշվում է բելառուսական խորհրդարանի վերին պալատի նախագահության մեկնաբանություններում։

Ավելի վաղ Լիտվայի Սեյմը բանաձև է ընդունել, որի համաձայն՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային և նրա ստեղծած ընդդիմության Համակարգող խորհուրդը ճանաչել է Բելառուսի միակ օրինական ներկայացուցիչներ։

Փոխանցում է tass-ը։