15.09.2020 15:30

Իսրայելն այսօր պայմանագիր կկնքի ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ

Իսրայելն այսօր պայմանագիր կկնքի ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի կունենա արաբական երկու երկրների՝ ԱՄԷ-ի ու Բահրեյնի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը։

Պայմանագրերի կնքման համար միջնորդել է Միացյալ Նահանգները։ Այդ քայլը կարևոր տեղաշարժ կլինի Իսրայելի և նրա մերձավորարևելյան հարևանների փոխհարաբերություններում և բոլոր կողմերին կարող է քաղաքական և տնտեսական զգալի օգուտներ բերել։

Հորդանանի Արևմտյան ափին Պաղեստինի ղեկավարությունը, վրդովված, ինչպես ինքն է կարծում՝  արաբական այդ երկու երկրների կողմից իր ժողովրդի շահերին դավաճանելու քայլից, կոչ է արել Ռամալլայում բողոքի ակցիաներ անցկացնել՝ ընդդեմ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման։

Փոխանցում է BBC-ն։