15.09.2020 15:58

Ճապոնիայի նոր վարչապետը

Ճապոնիայի նոր վարչապետը

Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան քաղաքականության ոլորտում վետերան է։

Նա 71 տարեկան է ու թեև առանձնապես եռանդուն և կրքոտ քաղաքական գործիչ չի համարվում, դրա փոխարեն՝ պրակտիկ, արդյունավետ աշխատողի համբավ ունի։

Սուգան շատ փորձառու չէ արտաքին քաղաքականության հարցերում, չնայած՝ նրանից ոչ ոք արմատական փոփոխություններ ու նոր արտաքին քաղաքական ուղեգիծ չի էլ սպասում։

Մինչդեռ շատերին հետաքրքրում է այն հարցը, թե նոր կառավարության պարագայում ինչ ընթացք կստանա երկխոսությունը Տոկիոյի և Մոսկվայի միջև, եթե հաշվի առնենք, որ Կուրիլյան կղզիների շուրջ վեճը շատ կարևոր հարց է երկու երկրների օրակարգում։

Փոխանցում է BBC-ն։