26.09.2012 12:34

Ահաբեկչության հետևանքով 7 զինծառայող է զոհվել Թուրքիայում

Ահաբեկչության հետևանքով  7 զինծառայող է զոհվել Թուրքիայում

Թուրքիայի զինված ուժերի 7 զինծառայող է զոհվել երկրի արևելյան Թունջելի քաղաքում երեքշաբթի օրը որոտացած հզոր պայթյունի հետևանքով, հայտնում է Euronews-ը:

Նախնական տվյալներով՝ պայթեցվել է զինվորական ավտոմեքենա: Թունջելի քաղաքում, ինչպես նաև մի շարք այլ արևելյան շրջաններում, արդեն երկու շաբաթ է՝ թուրքական բանակն անց է կացնում հակաահաբեկչական գործողություններ, որոնց նպատակն է չեզոքացնել Քրդստանի  աշխատավորական կուսակցության զինյալներին: