16.09.2020 11:25

Նեյմարին սպառնում է տեւական որակազրկում

Նեյմարին սպառնում է տեւական որակազրկում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին սպառնում է տեւական որակազրկում Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Մարսելի» խաղացող Ալվարո Գոնսալեսի գլխին ձեռքով հարվածելու համար։ ՊՍԺ-ն պարտվել էր 0։1 հաշվով։

Մրցավարի արձանագրությունում նշված պատճառից կախված, Նեյմարին սպասվում է չորսից մինչեւ յոթ հանդիպման որակազրկում, հաղորդում է RMC Sport-ը։

Խաղից հետո Նեյմարը ափսոսանք էր հայտնել, որ չի կարողացել հարվածել Ալվարո Գոնսալեսի դեմքին ռասիստական բնույթի արտահայությունների համար։ Այդ հայտարարությունը կարող է ավելի խստացնել որակազրկումը։

Լիգա-1-ի կարգապահական կոմիտեն որոշումը կհրապարակի այսօր։