16.09.2020 05:36

Հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ

Հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից թույլատրել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսականի մասնակցություն հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ), hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։

Հիշեցնենք, որ մինչև այս կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումներն անցկացվում էին առանց հանդիսականների: