16.09.2020 12:40

257 նոր դեպք, 128 ապաքինված

257 նոր դեպք, 128 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 257 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 46 հազար 376 է:

Ապաքինվել է եւս 128 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 42 հազար 69 է:

Մինչ այս պահը իրականացվել է 247 հազար 839 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 101 մարդ:

Մահացել  են 3 քաղաքացի:

Պացիենտները եղել են 73 (կին), 71 (տղամարդ) եւ 65 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 923:

283 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: