16.09.2020 05:28

Նավալնին եվրոպական մամուլի առաջին սյունակներում է

Նավալնին եվրոպական մամուլի առաջին սյունակներում է

Չորեքշաբթի եվրոպական թերթերից շատերն իրենց առաջին էջում հրապարակել են Ալեքսեյ Նավալնիի լուսանկարը «Շարիտե» հիվանդանոցում, ընտանիքով շրջապատված։ Դա ընդդիմադիր գործչի առաջին լուսանկարն է օգոստոսի 20-ին թունավորվելուց հետո։

Նավալնին լուսանկարը հրապարակել է նաև իր «Ինստագրամում»՝ այն ուղեկցելով հետևյալ գրությամբ․ «Ողջույն, ես եմ՝ Նավալնին։ Կարոտել եմ ձեզ։ Դեռ համարյա ոչինչ չեմ կարողանում անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացել եմ ինքնուրույն շնչել»։

Մեկ օրում լուսանկարը հավաքել է գրեթե 1,3 մլն «լայք»։

Գերմանիան և «Մեծ յոթնյակի» նրան աջակցող երկրները պնդում են, որ Նավալնիին թունավորել են քիմիական զենք կիրառելով, որը միայն Ռուսաստանում է արտադրվում, և Մոսկվայից պահանջում են միջադեպի հանգամանքների մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Գերմանական իշխանությունները հայտարարել են, որ «Նովիչոկի» կիրառումը հաստատվել է բունդեսվերի ռամական լաբորատորիաներում, ինչպես նաև եվրոպական երկու երկրներում՝ Շվեդիայում և Ֆրանսիայում։ Սակայն Ռուսաստանը պնդում է, որ Օմսկում Նավալիին հետազոտելու ընթացքում թունանյութ չի հայտնաբերվել։

Փոխանցում է BBC-ն։