16.09.2020 13:48

ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ճանաչում Բելառուսի նախագահ

ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ճանաչում Բելառուսի նախագահ

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում ելույթի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաճում Բելառուսի նախագահ, քանի որ ընտրությունների արդյունքներն այդ երկրում կեղծվել են։

«Մեզ համար իրավիճակն ակնհայտ է։ Մենք օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծված ենք  համարում,- ասել է Բորելը։- Մենք Լուկաշենկոյին չենք ճանաչում որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ»։

Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դեմ բողոքի զանգվածային ցույցերը արդեն մեկ ամսից ավելի է՝ չեն դադարում։ Քվեարկությունից անմիջապես հետո ցույցերը չափազանց դաժանորեն ճնշվում էին, ձերբակալվածները խոշտանգումների ու ծեծի էին ենթարկվում միլիցիայի աշխատակիցների կողմից։

Բորելի խոսքին ի պատասխան՝ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեցը РИА Новости-ին ասել է․ «Մեզ մոտ ընտություններ են տեղի ունեցել, թեկուզև՝ որոշ բարձր կանոներով՝ ոչ կատարյալ, սակայն ժողովուրդն իր մեծ մասով որոշել է հաղթողին, և դա այսօր դժվար է կասկածի տակ դնել»։

Փոխանցում է BBC-ն։