16.09.2020 14:40

Կորոնավիրուս․ Աշխարհը 20 տարով ետ է մղվել

Կորոնավիրուս․ Աշխարհը 20 տարով ետ է մղվել

Covid-19-ի համավարակը աշխարհը ետ է շպրտել 20 տարով, ասում են Բիլ Գեյթսի հիմնադրամում։

Աշխարհն աղետալի կերպով պատրաստ չէ վիրուսի նոր համաճարակի, ասում են ԱՀԿ և Համաշխարհային բանկի կառույցներում։

Մոլորակի վրա Covid-19-ով վարակվածների թիվը մոտենում է 30 միլիոնի։ Մահվան դեպքերի թիվը 929 հազար է, տեղեկացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը։

Կորոնավիրուսի համավարակը կասեցրել է երկրի զարգացումը, և հիմա փորձագետները վիճում են, թե՝ քանի տարով։ Երկուշաբթի հրապարակված՝ Բիլ և Մելինդա Գեյթսի Ֆոնդի ամենամյա ընդարձակ զեկույցում խոսվում է 20 տարով երկրի զարգացումը ետ մղելու մասին։

Փաստաթղթում ասվում է, որ համավարակի մի քանի ամիսները, փաստորեն, ի չիք են դարձրել այն արդյունքները, որոնք միջազգային կազմակերպությունները ձեռք էին բերել տարիների ընթացքում։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվն այս ընթացքում աճել է յոթ տոկոսով։ Չնայած դրան՝ Գեյթսն անձամբ վստահ է, որ բաց թողածը կարելի է վերականգնել երկու-երեք տարում, պայմանով, որ կվերածնվի զբոսաշրջության ինդուստրիան, իսկ Հաշախարհային բանկն էլ տուժած երկրներին վարկեր կտրամադրի վերականգնման համար։

BBC-ի հետ զրույցում Գեյթսը նաև հավելել է, որ իրեն անհանգստացնում Covid-19-ի հետ կապված դավադրության տեսությունների ի հայտ գալը։ Դրանցից մեկի համաձայն՝ Գեյթսն ինքը համավարակը որպես պատրվակ է օգտագործում, որպեսզի պատվաստման անվան տակ մարդկանց «չիպավորի»՝ միկրոչիպեր տեղադրի։

Փոխանցում է BBC-ն։