16.09.2020 07:21

Թրամփը դեմ չէ նաև երրորդ ժամկետի գնալու

Թրամփը դեմ չէ նաև երրորդ ժամկետի գնալու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ինքն իրավունք ունի առաջադրվելու ոչ միայն երկրորդ, այլև երրորդ նախագահական ժամկետի համար։

Վաշինգտոնում համոզված են, որ Սպիտակ տան ղեկավարն իսկապես պատրաստ է խախտելու սահմանադրությունը՝ իշխանության ղեկին մնալու համար։

Թրամփը ոչ միայն երկրորդ, այլև երրորդ ժամկետում առաջադրվելու վերաբերյալ հերթական անգամ հայտարարել է Նևադա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ելույթի ժամանակ։

«Արդեն 52 օր հետո մենք․․․  ևս չորս տարի կշահենք Սպիտակ տանը։ Եվ դրանից հետո մենք կսկսենք բանակցել, ճի՞շտ է։ Հաշվի առնելով, թե մեզ ինչպես են վերաբերվել, մենք, հավանաբար, դրանից հետո ևս լրացուցիչ չորս տարվա ենք արժանի»,- հայտարարել է նա։

Վաշինգտոնում համոզված են, որ պետության ղեկավարը այդ ծրագրերի մասին միանգամայն լուրջ է խոսում։

«Թրամփը մեկ անգամ չէ, որ հրապարակավ պարզաբանել է, թե ուղղակի կատակում է, որպեսզի, ինչպես ինքն է արտահայտվել՝ «կատաղեցնի լիբերալներին»,- BBC-ի ռուսական ծառայությանն ասել է Վաշինգտոնում Բրուքինգսի ինստիտուտի ավագ փորձագետ Մարվին Քալբը։- Բայց շատ նման է նրան, որ նախագահը ստուգում է իր համախոհների հնարավոր արձագանքը և նրանց միանգամայն լրջորեն նախապատրաստում է այդ սցենարին»։

Փոխանցում է BBC-ն։