16.09.2020 15:30

Շոյգուն Մինսկ է ժամանել՝ ռազմական համագործակցությունը քննարկելու նպատակով

Շոյգուն Մինսկ է ժամանել՝ ռազմական համագործակցությունը քննարկելու նպատակով

ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, նախարար Սերգեյ Շոյգուի ղեկավարությամբ, ժամանել է Մինսկ, հաղորդել է Բելառուսի ՊՆ-ն։

«Այցի նպատակն է Բելառուսի և Ռուսաստանի երկկողմ ռազմական համագործակցության հարցերի քննարկումը»,- հաղորդել են գերատեսչությունից։

Սեպտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ երկու երկրները ամենամսյա զորավարժություններ կանցկացնեն երկու պետությունների տարածքներում։ Իր հերթին՝ Լուկաշենկոն նշել էր, որ Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինին հանձնարարել է համատեղ զորավարժությունների ծրագիր մշակել մի քանի տարվա համար, և Պուտինին առաջարկել է նույնպիսի հանձնարարություն տալ Շոյգուին։

Բացի այդ, երկուշաբթի օրը Բելառուսի տարածքում մեկնարկել են ռուս-բելառուսական «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունները։ ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ այդ զորավարժությունների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, և դա հակաահաբեկչական միջոցառում է։

Փոխանցում է Interfax-ը։