16.09.2020 07:56

Լուկաշենկոն առասպելների չի հավատում

Լուկաշենկոն առասպելների չի հավատում

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում «հեղափոխական իրավիճակի հասունացումը» և «ընտրությունների անօրինականությունը» համարում է «միֆեր»։

«Իբր հախուռն ինքնակազմակերպված հասարակություն, այսպես կոչված՝ հեղափոխական իրավիճակի հասունացում, «ընտրությունների անօրինականություն» և այլն՝ դրանք բոլորը միֆեր են, որոնք իսպառ փշրվում են  այս տարվա գործընթացից շատ առաջ տեղի ունեցած իրադարձությունների խորքային վերլուծության արդյունքում»,- երկրի քաղաքական ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ այսօր կատարվում է երկրում, «մեզ համար ինչ-որ անսպասելի կամ նոր բան չէ»։ «Ավելի տարեց մարդիկ հիշում են, որ Բելառուսում 90-ականներին հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել, մեքենաներ են շուռ տվել, հրկիզել, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտել խանութների ու կրպակների մեջ, սովորական մարդկանց պատուհաններից ներս»,- հիշեցրել է Լուկաշենկոն։

Հանդիպմանը մասնակցել են հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, պետական մարմինների ու կազմակերպությունների ղեկավարներ ու մասնագետներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, նախագահի աշխատակզմի անդամներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, ընդհանուր առմամբ՝ 300 հոգի։

Փոխանցում է Interfax-ը։