16.09.2020 16:49

Տիխանովսկայան խոստացել է «անվտանգության երաշխիքներ» տրամադրել Լուկաշենկոյին

Տիխանովսկայան խոստացել է «անվտանգության երաշխիքներ» տրամադրել Լուկաշենկոյին

Բելառուսում նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ բելառուսական ընդդիմությունը պատրաստ է «անվտանգության երաշխիքներ» տրամադրել պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին, եթե նա «խաղաղ կերպով» հեռանա իշխանությունից։

Ուկրաինացի լրագրողի հարցին ի պատասխան՝ նա ասել է․ «Այդ ամենը կարելի է քննարկել։ Իհարկե, եթե նա խաղաղ կերպով, «մարդավարի» հեռանա, ապա նման հավանականություն կա, կարելի է ասել՝ նույնիսկ համոզվածություն կա։ Ես անձամբ պետք է խոսեմ բոլոր մարդկանց անունից։ Եվ բոլորի կարծիքն այդ հարցում հաշվի կառնվի»։

Լուկաշենկոյի անվտանգության երաշխիքների վերաբերյալ լրացուցիչ հարցին Տիխանովսկայան պատասխանել է, որ նա «նույնիսկ ավելին կստանա»՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «մեծ երաշխիքներ» ասելով։

Փոխանցում է tass.ru-ն։