16.09.2020 17:52

Թրամփը նշել է իր նախագահության ամենադժվար պահը

Թրամփը նշել է իր նախագահության ամենադժվար պահը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե որն է եղել իր նախագահական ժամկետի ամենադժվար պահը։ Այդ մասին նա խոսել է ABC հեռուստատեսության եթերում։

«Անկասկած՝ դա այս Covid-19-ի կամ ինչպես ես եմ դա անվանում՝ չինական վիրուսի հետ կապված ամեն ինչն էր, որովհետև գործերն այնքան լավ էին առաջ գնում»,- ասել է Թրամփը։

Այն հարցին, թե ինչ է սովորել համաճարակի ընթացքում, Թրամփը պատասխանել է, որ հասկացել է՝ ինչքան փխրուն է կյանքը։ Նա նշել է, որ իր ընկերներից վեցը մահացել են կորոնավիրուսից։

Փոխանցում է lenta.ru-ն։