16.09.2020 18:29

ԱՄԷ-ն և Բահրեյնը խաղաղություն են կնքել Իսրայելի հետ

ԱՄԷ-ն և Բահրեյնը խաղաղություն են կնքել Իսրայելի հետ

ԱՄԷ-ն և Բահրեյնը հաշտվել են Իսրայելի հետ, ինչը մինչև հիմա արաբական երկրներից արել էին միայն Եգիպտոսը և Հորդանանը։

Երեք տասնյակի չափ գերազանցապես մուսուլմանական երկրներ Մերձավոր Արևելքում նախկինի պես չեն ճանաչում հրեական պետությունը ՝ ի համերաշխություն պաղեստինցիների։

Քառորդ դարում առաջին անգամ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։

«Աբրահամյան պայմանագրերի» (այդպես են անվանվել՝ ի հիշատակումն նրա, որ քրիստոնեությունը, հուդաիզմը և իսլամը միասնական ծագում են ունեցել սեմիտ նահապետ Աբրահամի միաստվածական հավատալիքից) ստորագրման արարողությունը կայացել է Սպիտակ տանը։

Իսրայելը արարողության ժամանակ ներկայացրել է վարչապետ Բինիամին Նեթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ արտաքին գործերի նախարար և թագաժառանգի եղբայր Աբդուլլա բին Զաիդը, իսկ Բահրեյնի Թագավորությունը՝ ԱԳՆ ղեկավար Աբդուլատիֆ ալ-Զայանին։

Պաղեստինի առաջնորդները և նրանց դաշնակիցները սա համարում են դավաճանություն և սպառնում են բողոքի ցույցերով։

Փոխանցում է BBC-ն։