17.09.2020 09:30

3 տարվա ազատազրկում՝ կոռուպցիայի մեղադրանքով

3 տարվա ազատազրկում՝ կոռուպցիայի մեղադրանքով

Փարիզի դատարանը Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախկին նախագահ Վալենտին Բալախնիչեւին մեղավոր է ճանաչել ռուսաստանցի մարզիկների դոպինգ նմուշների դրական արդյունքների քողարկման մեջ եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման, հաղորդում է ria.ru-ն։ Վալենտին Բալախնիչեւի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ 71-ամյա Բալախնիչեւ հայտարարել է, որ կբողոքարկի դատավճիռը։

Երկար տարածությունների վազքի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսեյ Մելնիկովը մեղավոր է ճանաչվել պասիվ կոռուպցիայի մեջ եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման։ Նա նույնպես միջազգային հետազուզման մեջ է։ 

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF) նախկին նախագահ Լամին Դիակը կոռուպցիայի համար դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։ Սենեգալցին մեղավոր է ճանաչվել ռուսաստանցի աթլետների կողմից դոպինգի օգտագործման փաստերի քողարկման համար կաշառք ստանալու մեջ։