17.09.2020 11:14

295 նոր դեպք, 162 ապաքինված

295 նոր դեպք, 162 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 295 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 46 հազար 671 է:

Ապաքինվել է եւս 162 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 42 հազար 231 է:

Մինչ այս պահը իրականացվել է 252 հազար 158 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 232 մարդ:

Մահացել  են 2 քաղաքացի:

Պացիենտները եղել են 84 (կին) եւ 66 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 925:

283 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: