17.09.2020 11:31

Կուման. Դա Մեսիի և ակումբի ղեկավարության կոնֆլիկտն էր

Կուման. Դա Մեսիի և ակումբի ղեկավարության կոնֆլիկտն էր

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Այն, ինչ տեղի ունեցավ, Մեսիի և ակումբի ղեկավարության կոնֆլիկտն էր: Թիմի ֆուտբոլիստները կամ մարզիչները կապ չունեին տեղի ունեցածի հետ:

Ես զրուցել եմ  Մեսիի հետ, ամեն ինչ կարգին է, և մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը»,- Կումանի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ցանկանում էր ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը չհամաձայնեց խզել արգենտինացի հարձակվողի պայմանագիրը: