17.09.2020 12:37

«Արսենալի» դարպասապահը տեղափոխվեց «Աստոն Վիլա»

«Արսենալի» դարպասապահը տեղափոխվեց «Աստոն Վիլա»

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը մարզական կարիերան կշարունակի «Աստոն Վիլայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա Մարտինեսն «Աստոն Վիլայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Էմիլիանո Մարտինեսն «Արսենալ» էր տեղափոխվել 2010 թվականին: Արգենտինացի դարպասապահը գրեթե միշտ վարձակալությամբ հանդես է եկել անգլիական և իսպանական թիմերում:

«Արսենալի» կազմում Մարտինեսը մասնակցել է 15 հանդիպման: