17.09.2020 13:00

Դի Մարիային երկարաժամկետ որակազրկում է սպառնում

Դի Մարիային երկարաժամկետ որակազրկում է սպառնում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է երկար ժամանակով որակազրկման ենթարկվել, տեղեկացնում է ESPN-ը:

Դի Մարիան կարող է պատժվել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Մարսելի» հետ խաղում մրցակցի պաշտպան Ալվարո Գոնսալեսի վրա թքելու համար:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պարտություն էր կրել 0:1 հաշվով: Ավելացված ժամանակում ֆուտբոլիստների միջեւ վիճաբանության հետեւանքով հեռացվեցին Լեյվին Կուրզավան (ՊՍԺ), Լեանդրո Պարեդեսը (ՊՍԺ), Նեյմարը (ՊՍԺ), Դարիո Բենեդետոն («Մարսել») եւ Ժորդան Ամավին («Մարսել»)։

Հանդիպման ավարտից հետո Նեյմարը հայտարարել է, որ վիճաբանության պատճառը եղել է «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի ռասիստական արտահայտությունները: