17.09.2020 12:15

ԵԽ-ն Նավալնիի թունավորման կապակցությամբ պատժամիջոցներ է քննարկում

ԵԽ-ն Նավալնիի թունավորման կապակցությամբ պատժամիջոցներ է քննարկում

Այսօր Եվրախորհրդարանը քննարկում է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման կապակցությամբ ստեղծված իրավիճակը։ Գերմանիայի իշխանությունների տվյալների համաձայն՝ ընդդիմադիր գործիչը թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդակաթվածահարող նյութով։

Ակնկալվում է, որ պատգամավորները կքվեարկեն այն բանաձևի օգտին, որում առաջարկներ կլինեն, թե ԵՄ իշխանությունները ինչպես պետք է արձագանքեն կատարվածին։

Եվրախորհրդարանի կայքում փաստաթղթի մի քանի նախագիծ է դրված, որոնք մշակել են տարբեր պատգամավորական խմբեր։ Ամենկոշտ գործողությունների տարբերակն առաջարկել է «Կանաչներ -Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունը (որում 705 պատգամավորներից 67-ն է ընդգրկված)․ այդ նախագծում, ի թիվս այլոց, առաջարկվում է նաև անհատական պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունների «հերոսներ» են եղել։

Ի դեպ, Ռաթգերսի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ Սերգեյ Երոֆեևը «Эхо Москвы» ռադիոկայանի ուղիղ եթերում կարծիք է հայտնել, որ Ալեքսեյ Նավալնիին հարկավոր է առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա նշել է, որ այդ նախաձեռնությանը կողմ են մի շարք հանրահայտ գիտնականներ ևս։

Փոխանցում է BBC-ն։