17.09.2020 13:15

Կորոնավիրուս․ 5 միլիոնից ավելի վարակակիր Հնդկաստանում, Ֆրանսիան փակում է դպրոցները

Կորոնավիրուս․ 5 միլիոնից ավելի վարակակիր Հնդկաստանում, Ֆրանսիան փակում է դպրոցները

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը սրընթացորեն մոտենում է 30 միլիոնի (այս պահին՝ 29,6 մլն), մահացել է 935,8 հազար մարդ։

Մտահոգող իրավիճակը շարունակվում է Հնդկաստանում, որտեղ չորեքշաբթի վարակվածների թիվն անցել է հինգ միլիոնից։ Դա աշխարհում երկրորդ ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից հետո։ Մահացել է 82 հազար մարդ (մահերի թվով՝ երրորդ տեղը՝ ԱՄՆ-ից և Բրզիլիայից հետո)։ Գրեթե երկու շաբաթ շարունակ ամեն օր հայտնաբերվում է միջին հաշվով 100 հազար նոր վարակակիր։

Ֆրանսիայում փակվել է 81 դպրոց՝ այն բանից հետո, երբ ուսումնական տարվա սկզբից 28 ուսումնական հաստատություններում արձանագրվել են հիվանդացության դեպքեր երեխաների շրջանում։

Ընդհանուր առմամբ՝ երկրում օգոստոսից նկատվում է հիվանդացության վիճակագրության կտրուկ աճ։ Անցած կիրակի նոր վարակվածների օրական թիվն անցել էր 10 հազարից։ Ֆրանսիան Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում վարակվածների թվով՝ 433,9 հազար մարդ, մահացել է 31 հազար հիվանդ (երկրորդ ցուցանիշը՝ Եվրոպայում, յոթերորդը՝ աշխարհում)։

ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբառոն իրավիճակն աշխարհում անվանել է սոսկալի և նախազգուշացրել, որ սա ընդամենը համավարակի սկիզբն է։

Փոխանցում է BBC-ն։