17.09.2020 14:38

Գութերիշ․ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել

Գութերիշ․ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը հայտարարել է, որ Covid-19-ի համավարակը վերահսկողությունից դուրս է եկել։ Գլխավոր քարտուղարի խոսքը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Գութերիշը հիշեցրել է, որ համաճարակի զոհերի թիվը մոտենում է մեկ միլիոնի։

Գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել համատարած կերպով դադարեցնել կրակը՝ ընդգծելով, որ կորոնավիրուսը «գլոբալ անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է ժամանակակից աշխարհում»։

Նա նաև նշել է, որ պատվաստանյութը համաճարակի դեմ համադարման չի լինի․ «Մեկ պատվաստանյութը չի կարող լուծել այս ճգնաժամը, մոտ ժամանակներս՝ հաստատ»։ Նա առաջարկել է պատվաստանյութը դիտարկել «որպես հանրային շահ», որը պետք է հասանելի լինի բոլորին, բայց դրա համար անհրաժեշտ է «ֆինանսավորման որակական թռիչք»։

Փոխանցում է tvrain-ը։