17.09.2020 07:15

Թրամփը հայտարարել է հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկը

Թրամփը հայտարարել է հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումները երկրում կսկսվեն հոկտեմբերին։

«Մենք պատրաստ ենք պատվաստանյութը հասցնել և բաշխել միանգամայն անվտանգ և արդյունավետ կերպով։ Կարծում ենք՝ դա կարելի է սկսել մոտավորապես հոկտեմբերին»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ պատվաստումները կսկսվեն «հոկտեմբերի կեսերին, մի քիչ ավելի ուշ», բայց եթե գործերը հաջող չդասավորվեն, բնակչությունը պրեպարատը կստանա նոյեմբերին, ծայրահեղ դեպքում՝ դեկտեմբերին։

Թրամփը նաև սխալ է համարել ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆորդի այն հայտարարությունը, թե պատվաստանյութը բոլորին հասանելի կդառնա միայն 2021 թ․ երկրորդ կեսին։ Նրա ասելով՝ ինքը զանգահարել է Ռեդֆորդին, և վերջինս չի հաստատել այդ տեղեկությունը։

ԱՄՆ-ում պատվաստանյութը մշակում են միանգամից մի քանի ընկերություններ։ Կառավարությունը 486 միլիոն դոլար է հատկացրել Miderna կենսատեխնոլոգիական ընկերությանը, 456 միլիոն՝ Johnson&Johnson-ին, պատվաստանյութի վրա աշխատում են նաև Merck և Pfizer ընկերությունները։

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները 1,2 միլիարդ դոլար են հատկացրել բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությանը, որը պատվաստանյութը մշակում է Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ համատեղ։ Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ նրանք կասեցրել են պատվաստանյութի երրորդ փուլի փորձարկումները՝ հետազոտության մասնակիցներից մեկի մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ ի հայտ գալու պատճառով։

Փոխանցում է tvrain-ը։