17.09.2020 08:28

Տոմսկի հյուրանոցում Նավալնիի համարում հայտնաբերել են մի շիշ՝ «Նովիչոկի» հետքերով

Տոմսկի հյուրանոցում Նավալնիի համարում հայտնաբերել են մի շիշ՝ «Նովիչոկի» հետքերով

Ալեքսեյ Նավալնիին թունավորել են դեռ մինչ Տոմսկի օդանավակայան ժամանելը, ասվում է քաղաքական գործչի «Ինստագրամում»։

Այսպիսի եզրակացության են հանգել «Проект» պարբերականի լրագրողները։ Նրանց տվյալներով՝ այն շիշը, որի վրա գերմանական լաբորատորիայում «Նովիչոկի» հետքեր են հայտնաբերվել, Նավալնին վերցրել է Տոմսկի Xander հյուրանոցի իր համարից։

Նավալնիի «Ինստագրամի» գրառման մեջ ասվում է, որ երբ նա օդանավում վատ է զգացել, նրա գործընկերները հյուրանոցի համարից վերցրել են այն ամենը, ինչը կարող էր պետք գալ հետաքննությանը։ Այդ իրերի թվում են եղել նաև ջրի շշեր, որոնցից մեկի վրա հետագայում հայտանաբերվել են թույնի հետքեր։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ քաղաքական գործչին թունավորել են դեռ մինչ Տոմսկից թռչելը։

«Проект»-ը նշում է, որ հյուրանոցում և Նավալնիի սենյակի մոտ տեսախցիկներ կան, որոնց տեսագրությունները կարող էին օգնել հասկանալու՝ ինչ է կատարվել։ Բայց ուժային կառույցներն ամբողջությամբ հանել են տեսահսկողության համակարգի սրվերները և տեսախցիկները, ինչի պատճառով հիմա հյուրանոցում տեսահսկողություն չի իրականացվում։

Xander Hotel-ում հրաժարվել են մեկնաբանել ջրի շշի վրա թույնի առկայության փաստը։

Փոխանցում է tvrain-ը։