Թուրքիան մեկ շաբաթից կսկսի ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները

Թուրքիայում մեկ շաբաթ հետո կսկսվի կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկման վերջնական՝ երրորդ փուլը, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետտին Կոջան։
«Փորձարկումների երրորդ փուլը կսկսվի մեկ շաբաթից՝ բոլոր թերությունները շտկելուց հետո»,- հայտարարել է նա։
Նախարարը նաև նշել է, որ չորեքշաբթի Թուրքիայում երեք պացիենտների վրա թեստավորվել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը։ Նա հույս է հայտնել, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութը կարելի է օգտագործել արդեն տարեվերջին։
«Այսօր աշխարհն ավելի բարդ փուլում է, քան համավարակի սկզբում էր»,- նշել է նախարարը։
Փոխանցում է Interfax-ը։