18.09.2020 10:31

Գերմանական ակումբը 0:37 հաշվով պարտվել է սոցիալական հեռավորության պատճառով

Գերմանական ակումբը 0:37 հաշվով պարտվել է սոցիալական հեռավորության պատճառով

«Ռիպդորֆ Մոլցեն» ակումբը ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի խաղում 0:37 հաշվով պարտություն է կրել «Հոլդենշտեդտից»:

Goal.com-ի համաձայն՝ այդպիսի հաշվով պարտության պատճառն այն է, որ «Ռիպդորֆի» ֆուտբոլիստները որոշել են խաղի ընթացքում պահպանել սոցիալական հեռավորության կանոնը: Հանդիպումից առաջ տեղեկություն է հայտնվել, որ «Հոլդենշտեդտի» ֆուտբոլիստները շփվել են կորոնավիրոսով վարակված մարդու հետ: «Ռիպդորֆը» ցանկացել է հետաձգել հանդիպումը, սակայն ակումբի խնդրանքը մերժվել է: Մեծ տուգանքից խուսափելու համար թիմը որոշել է դուրս գալ խաղադաշտ, սակայն խաղացողները պահպանել են սոցիալական հեռավորությունը և շատ չեն մոտեցել մրցակցին: