18.09.2020 11:00

Բունդեսլիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը

Բունդեսլիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը

Գերմանական Բունդեսլիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն է: Transfermarkt-ի վարկածով, 20-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը կազմում է 117 միլիոն եվրո: Սանչոյի տրանսֆերային արժեքը նվազել է 13 միլիոն եվրոյով:

Լավագույն եռյակում տեղ են գտել նաև Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Սերժ Գնաբրին ու Յոզուա Կիմիխը:

Բունդեսլիգայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները Transfermarkt-ի վարկածով

1. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ.») - 117 միլիոն եվրո

2. Սերժ Գնաբրի («Բավարիա») - 90 միլիոն
3. Յոզուա Կիմիխ («Բավարիա») - 85 միլիոն
4. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դ.») - 80 միլիոն
5. Ալֆոնսո Դևիս («Բավարիա») - 80 միլիոն
6. Լերոյ Սանե («Բավարիա») - 70 միլիոն
7. Դավիդ Ալաբա («Բավարիա») - 65 միլիոն
8. Լեոն Գորեցկա («Բավարիա») - 60 միլիոն
9. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 60 միլիոն
10. Դայո Ուպամեկանո («Լայպցիգ») - 60 միլիոն